(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Հանդիպեցին՝ Երևանը կանաչ ու խելացի դարձնելու նպատակով

«Երևանը՝ կանաչ, խելացի քաղաք՚» դարձնելու ցանկությամբ ու տեսլականով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում են Ռոտերդամի համալսարանի ճարտարապետ Կարլի Պեննիկը և Ռումինիայի տնտեսագիտական համալսարանի տնտեսագետ Նիկոլայ Տարալունգան:

ՀՀ Ճարտարապետների միությունում փետրվարի 22-26-ն ընթացող աշխատանքային օրերի ընթացքում միջազգային փորձագետներ Պեննիկն ու Տարալունգան մեր համալսարանի ճարտարապետների, տնտեսագետների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ քննարկեցին Երևանը մոտ ապագայում կանաչ և խելացի քաղաքի վերածելու տարբերակները և հնարավոր առաջարկների նախագծի ձևավորումը:

Որպես հաջողված փորձ՝ միջազգային փորձագետները ներկայացրեցին Թբիլիսիի, Ռումինիայի, Հոլանդիայի քաղաքներում և փոքր համայնքներում իրականացված աշխատանքները: Աշխատանքային օրերի ընթացքում, Հայաստանի փոքր համայնքների համար տնտեսական սոցիալական զարգացման գործուն ծրագրերի ձևավորում թեմայով դասախոսություններով հանդես է եկել նաև միջազգային փորձագետ Ռշտուն Մարտիրոսյանը:

Վաղը՝ փետրվարի 26-ին աշխատանքային խումբը կամփոփի աշխատանքները, որի արդյունքում մեր համալսարանում ձևավորված 3 աշխատանքային խմբերը կներկայացնեն ՙԵրևանը՝ կանաչ, խելացի քաղաք՚ դարձնելու նախագծեր, որոնցում ներառված կլինեն քաղաքի զարգացման 6 կարևոր հիմնախնդիրները:

25.02.16