(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԿՐԹԱՎՃԱՐԻ ՄՐՑՈՒՅԹ 1-ԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հայ օգնության ֆոնդը /ՀՕՖ/՝ ՙԺիրայր Նիշանյան հիմնադրամի կրթավճար՚ ծրագրի շրջանակներում, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի բակալավրիատում սովորողների համար հայտարարում է կրթավճարի մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր.
ա/ Ընդունվել են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ճարտարապետության, Դիզայնի, Շինարարության ֆակուլտետների առաջին կուրս:
բ/ Ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, ավարտական, միասնական և ԲՈՒՀ-ի քննությունները հանձնել են գերազանց կամ լավ գնահատականներով:
գ/ Սոցիալապես անապահով ընտանիքներից են:
ՙԺիրայր Նիշանյան հիմնադրամի կրթավճար՚ ծրագրի մրցույթին մասնակցելու կարգը.
Վերոհիշյալ պայմաններին համապատասխանող ՃՇՀԱՀ-ի ուսանողները պետք է 2018թ-ի հուլիսի 15-ից օգոստոսի 1-ը ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ /ք. Երևան, Մովսես Խորենացի 22/ ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը:
Փաստաթղթերը՝ ստորև ցուցադրված լուսանկարում:

09.07.18