(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Կոչումով՝ ՃՇՀԱՀ-ի «պատվավոր դոկտոր»

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը բարձր է գնահատում գործընկերների հետ ամուր կապերն ու շնորհակալ է նրանց՝ մշտապես համալսարանի կողքին լինելու և աջակցելու համար:

Համալսարանի 95-ամյա հոբելյանն առիթ էր՝ ի նշան երախտիքի՝ մեր երկրի սահմաններից դուրս գործունեություն ծավալող գործընկերներին պարգևատրելու:

Այսպես՝ ՃՇՀԱՀ-ի Գիտական խորհրդի որոշմամբ՝ համալսարանի «Պատվավոր դոկտոր»-ի կոչմանն արժանացան՝

  • Յուրգեն Ռեշենդորֆերը՝ «ՇՏՐԱԲԱԳ Ինտերնացիոնալ» կազմակերպության գլխավոր տնօրեն, թունելների, կամուրջների, ճանապարհների նախագծման և կառուցման ոլորտի մասնագետ,
  • Վահան Թանալը՝ «Վահան Թանալ» խորհրդատվական կազմակերպության ղեկավար, պրոֆեսոր,
  • Դավիթ Միքայելյանը՝ Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության խորհրդի անդամ, պրոֆեսոր,
  • Աշոտ Թամրազյանը՝ Մոսկվայի ազգային հետազոտական պետական շինարարական համալսարանի «Երկաթբետոնե և քարե կոնստրուկցիաների» ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ռուսական ինժեներական ակադեմիայի անդամ,
  • Մարլենա Ռայչիկը՝ Լեհաստանի Չեստոհովայի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր:
01.11.16