(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ՃԱՐՏԱՐԱՊԵՏԸ՝ ՀՈԳՈՒՄ ԼՈՌԻ ՈՒ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Իր երկրային կյանքին հրաժեշտ տվեց հրապարակախոս, ճարտարապետ, Ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր,Գառնիկ Շախկյանը:

ճարտարապետ, որի նախագծերով կառուցված շենքեր կան հանրապետության տարբեր վայրերում, ճարտարապետության պատմաբան, որ բազում սերունդների է դաստիարակել հայ ճարտարապետության ազգային նկարագրով ու ոգով, ճշմարիտ մտավորական, ում հանգիստ չէին թողնում մայրաքաղաքում օր-օրի ծավալվող նոր ճարտարապետության ու հնի համադրման առանձին լուծումներ:

Շախկյանը  հեղինակ էր 15 գիրք, 250-ից ավելի հոդվածներ: «Հովհաննես Թումանյան. հանրագիտարան»-ի նախաձեռնողներից էր, որը նախատեսել էր ավարտել ու հրատարակել գրողի 150-ամյակին՝ 2019թ-ին:

Գառնիկ Շախկյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 30-ին Ալավերդու Էվոյան 3-11 հասցեում, հուղարկավորությունը հաջորդ օրը՝ ժամը 13-ին, Շնողի գերեզմանատանը:
Ցավակցում ենք ընտանիքի անդամներին, հարազատներին, մերձավորներին…

Հանգչես խաղաղությամբ:

 

30.11.18