(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Կառավարման և Տեխնոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտները ստացան իրենց դիպլոմները:

Բակալավրների և մագիստրոսների դիպլոմների հանձնման արարողությանը ներկա գտնվելու և նրանց կանաչ ճանապարհ մաղթելու համար ներկա էին ռեկտոր Գագիկ Գալստյանը, Կառավարման և Տեխնոլոգիայի ֆակուլտետի դեկան Տիգրան Մարտիրոսյանը, պրոռեկտորներ, ամբիոնի վարիչներ:

Շնորհավորելով շրջանավարտներին՝  ռեկտոր Գալկստյանը կոչ արեց բոլորին նախևառաջ սիրել ընտրած մասնագիտությունը, ապագայում նվիրումով մոտենալ յուրաքանչյուր աշխատանքին և հնարավորինս լիարժեք օգտագործել համալսարանում ստացած գիտելիքները:

16.07.18