(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԵՐԵՎԱՆԸ՝ ՆԻԴԵՐԼԱՆԴՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԿՈՒՐՍԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԵՄԱ

Նիդերլանդների Դելփթի համալսարանից Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան են ժամանել 24 ուսանող՝ իրենց ղեկավարի ուղեկցությամբ: Նրանց մեր երկիր ու մեր համալսարան է բերել Երևանի նկատմամբ հետաքրքրասիրությունը, Երևանը՝ որպես կուրսային աշխատանքի թեմա ընտրությունը:

Նիդերլանդներից մեր համալսարանում մեկ շաբաթյա ժամկետով հյուրընկալված մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողներն արդեն այսօրվանից մասնակցում են Քաղաքաշինության ամբիոնի վարիչ Զառա Մամյանի և Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի վարիչի ժ.պ., դոցենտ Էմմա Հարությունյանի դասախոսություններին՝ «Երևան» և «Սովետական մոդեռնիզմ» թեմաներով:

 

23.10.17