(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԴԻՊԼՈՄԱՌԱՏ ՕՐ՝ ԴԻԶԱՅՆԻ ԱՄԲԻՈՆՈՒՄ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Դիզայնի ամբիոնում այսօր տարեվերջյան «բերքահավաք» էր: Ամփոփում էին անցնող տարվա ձեռքբերումները, մրցանակներն ու պարգևները:

Դիզայնի ամբիոնի վարիչ Աշոտ Բաղդասարյանի, Դիզայնի ֆակուլտետի դեկան Արմեն Բուբուշյանի, դասախոսների և ուսանողների ներկայությամբ՝ նախ, հանձնվեցին Մոսկվայում կայացած «Заводной апельсин» ուսանողական, միջազգային մրցույթի հաղթողների մրցանակները: Հայաստանի, Բելառուսի և Ուկրաինայի շուրջ 30 համալսարանից ներկայացված 225 աշխատանքներից 2-ը՝ մեր համալսարանից, արժանացել են պարգևների: Բրոնզե դիպլոմի և հատուկ մրցանակների է արժանացել Պողոսյան Յանան: Դիպլոմ է ստացել նաև Արաբյան Ամալյան:

Ներկայացված որակյալ աշխատանքների և ներդրած ջանքերի համար պատվո դիպլոմների են արժանացել Աշոտ Բաղդասարյանը և ամբիոնի գրաֆիկական դիզայնի սեկտորի վարիչ Թամարա Թույսուզյանը:

Հանձնվեցին նաև վերջին ցուցահանդեսներին մասնակցած ուսանողների դիպլոմները:

26.12.18