(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ԳՈՒՅՆԸ» ՀԱՄԱԽՄԲԵՑ

Առաջին կուրսեցիների առաջին ծանոթությունը գույնի և գույների համադրության հետ: Նրանցից ով ինչպես է ընկալում գույնը, որքան է յուրացրել Գունատեսություն առարկայի առաջնային գիտելիքները, տեսանելի դարձավ այսօր:

Այսօր, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետի ցուցասրահում բացվեց «Գույն» խորագրով ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի համար Գունատեսություն առարկայի գործնական ամփոփիչ աշխատանքներն էին ներկայացրել բոլոր առաջին կուրսեցիները։ Դրանցից, սակայն, ընտրվեցին լավագույնները և, արդեն այսօր, 60-ից ավելի աշխատանք հանձվեց համալսարանի դասախոսների և ուսանողների դատին:

Գույներ, ձևեր, վառ մթնոլորտ, տպավորված դեմքեր: Դիզայնի ֆակուլտետի ցուցասրահը մարդաշատ էր, և, վստահաբար, այդպիսի կլինի ևս մի քանի ամիս. գույները տարածվում են ու կանչում:

30.03.18