(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Բոլոնիայում հիմք դրվեց ալմալաուրեայի հետ հետագա համագործակցությանը

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, 2013-2015թթ-ին, իրականացրեց ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Hen-Gear /Հեն-Ջեար/ ծրագիրը, որի շրջանակներում ԱլմաԼաուրեա միջբուհական կոնսորցիումը Հայաստանում ներդրեց տեղեկատվական էլեկտրոնային հարթակ: Վերջինիս նպատակը բարձրագույն կրթության բարեփոխումների և արդիականացման գործընթացի պահպանումը և Հայաստանում շրջանավարտների զբաղվածունակությանն աջակցելն է:

Ծրագրի բարձր արդյունավետության և երկուստեք տրված գնահատականների արդյունքում՝ գաղափար ծնվեց շարունակել համագործակցությունը ԱլմաԼաուրեայի հետ:

Այդ նպատակին հետամուտ լինելով՝ 2016թ-ի հունվարի 21-23-ը ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը, Կրթության որակի ապահովման կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը, ինչպես նաև ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը աշխատանքային այցով Բոլոնիայում էին՝ ԱլմաԼաուրեայի հրավերով: Իտալիայում մեր համալսարանի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԱլմաԼաուրեա միջհամալսարանական կոնսորցիումի և Բոլոնիայի համալսարանի ղեկավար կազմերի հետ:

Ինչպես Բոլոնիայից փոխանցեց մեր պատվիրակության անդամ Վ. Հովհաննիսյանը, միջհամալսարանական կոնսորցիումում տեղի ունեցած հանդիպման արդյունքում որոշվել է խորացնել համագործակցությունը Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում: Հանդիպման ժամանակ կողմերը համաձայնության են եկել  2016 թ-ին մշակել համատեղ երկու ծրագիր, որոնք ուղղված կլինեն

«Հայաստանի բուհերի շրջանավարտների աշխատունակության բարձրացման ևմարդկային կապիտալի
գնահատման բարձրագույն կրթության ցանցի ստեղծում» ՙՏեմպուս՚ ծրագրի շարունակականության ապահովմանը: Ծրագրերից մեկը կունենա միջտարածաշրջանային բնույթ՝ հաշվի առնելով Վրաստանի եւ Մոլդովայի բուհերի հետաքրքրությունը, իսկ մյուսը կլինի ազգային՝ հաշվի առնելով հայաստանյան այլ բուհերի հետաքրքրությունը: Մյուս ուղղությունը, որով կողմերը որոշեցին համագործակցել, դա ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հորիզոն 2020» համատեղ հետաքրքրություն ներկայացնող հետազոտական ծրագրերի մշակումն է:

Բոլոնիայի համալսարանում ՃՇՀԱՀ եւ ՀՊՏՀ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել նաև Բոլոնիայի համալսարանի Արեւելյան Հարեւանության երկրների հետ համագործակցության գծով պատասխանատուների հետ: Քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել «Էրազմուս+» և «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակներում՝ իրականացնելով ուսանողների, դասախոսների և վարչական աշխատողների փոխանակում Բոլոնիայի համալսարանի հետ, հայկական և եվրոպական համալսարանների հետ միջհամալսարանական կոնսորցիում կազմելով՝ համատեղ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի մշակում, համատեղ կամ կրկնակի դիպլոմ շնորհող ծրագրերի մշակում և «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակներում համատեղ հետաքրքրություն ներկայացնող հետազոտական նախագծերի կազմում:

27.01.16