(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Բեմում էր անկախ հայաստանի նոր սերունդը

Մենք անկախության սերունդն ենք և դա այլընտրանք չունի: ՃՇՀԱՀ-ի Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցի աշակերտները կրկին բեմում էին՝ «Շնորհավո’ր տոնդ, հավերժի ճամփորդ, անկախ Հայաստա’ն» խորագիրը կրող միջոցառմամբ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին:

Տոնական ցերեկույթին ներկա էին ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը, պրոռեկտոր Եղ. Վարդանյանը, ԱԺ պատգամավոր տիկին Մուրադյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, ուսուցիչներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ:

Հիշելով Հայաստանի անցած պատմական ուղին, հաղթանակներն ու պարտությունները, ազատության համար մաքառումները, աշակերտները, հայի հավաքական կերպար դարձած ապացուցեցին, որ հայ մարդն անպարտ ու անմահ է: Ազգասիրական ու ժողովրդական երգ ու պարով, ասմունքով ու թատերական ներկայացումներով հագեցած միջոցառմանն աշակերտները պատրաստվել էին մեծ նվիրումով ու երկար: Ասված յուրաքանչյուր բառը համեմված էր հայրենասիրությամբ, հայ լինելու հպարտությամբ և արցունքներն աչքերին՝ ուղղված էր ապրել շարունակելուն ու պայքարելուն:

Իր շնորհավորանքի խոսքում դպրոցի տնօրեն Աննա Մարուխյանը նշեց, որ ևս մեկ միջոցառում կայացավ՝ շնորհիվ շնորհաշատ ու հայեցի աշակերտների, քանզի անկախության զավակներին այլևս ոչ մի խոչընդոտ կասեցնել չի կարող: Ներկա հյուրերը նույնպես շնորհավորեցին աշակերտներին՝ ողջունելով նրանց՝ Հայրենիքի նկատմամբ այդչափ մեծ նվիրումն ու հայեցի գիտակցությունը:

12.10.16