(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Բելգիական հանդիպումն ամփոփեց եվ նոր համագործակցության սկիզբ դրեց

Փետրվարի 20-23-ը Բելգիայի Մեխելեն քաղաքում տեղի ունեցավ «Տեմպուս» միջազգային ծրագրի «Ինովացիոն վիրտուալ մոտեցումների կիրառմամբ ներկառուցվող համակարգերի վերաբերյալ դասընթացների մշակումը Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում գիտության, կրթության և արդյունաբերության ինտեգրման համար» DesIRE նախագծի ավարտական հանդիպումը:

Հանդիպման մասնակից էին նաև ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը, ԻՀՏԿՀ ամբիոնի վարիչ Մհեր Մարկոսյանը և DesIRE նախագծի ՃՇՀԱՀ համակարգող Գոհար Ավետիսյանը: Հանդիպման ընթացքում ներկայացվեց նախագծի գործընկեր-համալսարանների կողմից իրականացված աշխատանքներն ու ձեռքբերումները, քննարկվեց հետագա նախագծերում համատեղ մասնակցության վերաբերյալ մի շարք հարցեր: Գոհար Ավետիսյանը կանսորցիումի անդամ համալսարաններին ներկայացրեց ՃՇՀԱՀ-ում նախագծի շրջանակում բացված լաբորատորիանների, ինֆորմատիկա  մասնագիտության, «Ներկառուցված համակարգեր» նոր մասնագիտացման ներդրման մասին: 

Հանդիպման ավարտին ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը և Թոմաս Մոր Անտվերպեն-Մեխելեն համալսարանի ռեկտոր Մախթելդ Վերբրուգենը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային ու Թոմաս Մոր Անտվերպեն-Մեխելեն համալսարանների միջև սերտ համագործակցություն հաստատելու նպատակով:

27.02.17