(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԲԱԼՏՐՈՒՇԱՅՏԻՍԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸ ՀԱՅՏՆԻ Է

Յուրգիս Բալտրուշայտիսի անվան մրցանակի համար պայքարը հանգուցալուծվեց: <Պատմաճարտարապետական ժառանգության պահպանում և վերականգնում> անվանակարգում հաղթող ճանաչվելու համար Ճարտարապետության ֆակուլտետի մագիստրանտներ Արման Խաչատրյանը, Աննա Խաչատրյանը և Վարդգես Շահմենենդյանը ներկայացրեցին իրենց աշխատանքները՝ նվիրված Գյումրու պատմաճարտարապետական ժառանգությանը, դրա պահպանմանն ու վերակենդանացմանը:

Հանձնաժողովի անդամների որոշմամբ՝ լավագույն աշխատանք ճանաչվեց Վարդգես Շահմենենդյանինը, ում հոկտեմբերին, հանդիսավոր կերպով, կհանձնվի դրամական պարգևն ու հավաստագիրը:

20.09.18