Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՄԵՐ ԵՎ ՎԱԼԵՆՍԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ

Հունվարի 7-13-ը Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում էր գտնվում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Կրթության որակի ապահովման կենտրոնի ղեկավար, «Ինժեներական գեոդեզիայի» ամբիոնի դոցենտ Վարազդատ Հովհաննիսյանը:

Աշխատանքային այցն իրականացվել էր Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի հրավերով՝ HERITAG ERASMUS+ ծրագրի շրջանակում:

Հնգօրյա աշխատանքային օրերի ընթացքում Վ. Հովհաննիսյանն հանդիպումներ է ունեցել Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի համապատասխան կրթական ենթակառուցվածքների ներկայացուցիչների հետ: Համատեղ քննարկվել է ՙՆախագծի կառավարում՚ համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի՝ Վալենսիայում իրականացվող մասի բովանդակությունը, կազմակերպման տեխնիկական, իրավական և ֆինանսական հարցերը, ինչպես նաև HERITAG ERASMUS+ ծրագրի ընթացքին, հետագա անելիքներին և ՙԼանդշաֆտային ճարտարապետություն՚ համատեղ մագիստրոսական ծրագրի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցերը։

18.01.18

1,263  Ընդամենը Դիտված, 12 Դիտվել է այսօր