Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՓՈԽՇԱՀԱՎԵՏ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ՝ AGRINVEST ՆԱԽԱԳԾԻ ՀԵՏ

Շրջանավարտների աջակցման և կարիերայի կենտրոնի, «SOLUTON» և «GREEN LAD» ընկերությունների հետ համագործակցության արդյունքում` Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի  Հիդրոշինարարության, ջրային համակարգերի և հիդրոէլեկտրակայանների ամբիոնի վարիչ Էմիլ Խաչատրյանի ղեկավարությամբ` բուհի մի շարք լավագույն ուսանողներ մանրամասն ծանոթացան երկու ընկերությունների կողմից իրականացվող AGRINVEST նախագծին:

Սա AGRINVEST-ի առաջին հանրային միջոցառումն էր նախքան պաշտոնական ներկայացումը մասնագիտական լայն շրջանակներում։ Հանդիպման ընթացքում ծավալած քննարկման արդյունքում` ուսանողները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները: Հանդիպումը խոստումնալից էր առաջիկա սերտ և շարունակական համագործակցության համար: Հանդիպման ընթացքում ուսանողներին արվեցին աշխատանքի առաջարկներ:

 

 

15.11.17

1,292  Ընդամենը Դիտված, 0 Դիտվել է այսօր