Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ՆԵՐԿՎԱԾ ՀՈԳՈՒ ԳՈՒՅՆԵՐՈՎ

Ֆրանսիական, իտալական, ամերիկյան արվեստասերների բարձր գնահատանքից հետո հերթը հայ հանդիսատեսինն էր: Նկարչուհի-դիզայներ Արմինե Աղայանցի համար այս օրը հուզիչ ու պատասխանատու էր. ներկաների և, մասնավորապես, իր դասախոս, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Դիզայնի ֆակուլտետի դեկան Արմեն Բուբուշյանի առջև յուրատեսակ քննություն էր՝ Գեղարվեստի պետական ակադեմիայում ստացած գիտելիքներն ի գործ ներկայացնելու առումով:                                                                                                                                                          

<Իմ հոգու ներկապնակը> ցուցահանդեսին ներկա էին նաև ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը և ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Առաջին հայացքից էլ ակներև էր՝ ցուցահանդեսի խորագիրն ինքնանպատակ չէր: Կտավներից նայող կանանց հուզախառն հոգեվիճակները հենց բացահայտումն էին Արմինեի հոգու, հոգու ողջ ներկապնակի:

Նշենք, որ Արմինե Աղայանցի վրձնի պատմությունը ցուցասրահում ներկայացված կլինի ևս 3 օր:

1,025  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր

15.10.18

1,026  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր