Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Տրվեց «անվճար երթևեկություն՝ ճշհահ ուսանողներին» ծրագրի շարունակական մեկնարկը

ՃՇՀԱՀ-ի, Արարարատբանկ ԲԲԸ-ի և Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ-ի միջև կնքված եռակողմ հուշագրի միջոցով, համալսարանի սոցիալապես անապահով և հասարակական ակտիվ ուսանողները մետրոպոլիտենից օգտվում են անվճար: Այսօր, արդեն իսկ գործող ծրագրում ներգրավվեց մոտ 20 ուսանող։

Ուսանողական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը ուսանողներին հանձնեց մետրոպոլիտենի քարտերը, շնորհավորեց նրանց և մաղթեց բարի երթ։ Հիշեցնենք, որ Ուսանողական խորհրդի այս ծրագիրը 2015 թվականին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող «Հայկյան» մրցանակաբաշխությանը «Լավագույն ինքնատիպ նախագիծ» անվանակարգում ճանաչվել է հաղթող։

11.10.17

907  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր