Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

 «ՏԵՄՊՈՒՍ»-ի «ՎԵՐԻՏԱՍ» դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ համաժողով

Բժշկական համալսարանում անցկացվեց Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող «ՏԵՄՊՈՒՍ»-ի «ՎԵՐԻՏԱՍ»՝ «Բարձրագույն կրթության երրորդ աստիճանի կառուցվածքային զարգացում՝ համաձայն Զալցբուրգի սկզբունքների» դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ համաժողովը:

ՃՇՀԱՀ-ը 2013թ.-ից մասնակցում է «ՎԵՐԻՏԱՍ»  ծրագրի աշխատանքներին: Այդ ծրագրի հիմնական նպատակն է ՀՀ-ում բարելավել բարձրագույն կրթության երրորդ աստիճանը՝ այն համադրելով Եվրոպական որակավորումների շրջանակին և Զալցբուրգյան սկզբունքներին: «ՎԵՐԻՏԱՍ» ծրագրում ԵՊԲՀ-ի հետ միասին ներգրավված են նաև ՀՀ-ի 11 բուհեր և այլ կազմակերպություններ, այդ թվում Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամը (ՈԱԱԿ), ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը: Ծրագրում հայաստանյան գործընկեր հաստատություններին իրենց աջակցությունն են ցուցաբերել նաև ծրագրի մասնակից եվրոպական հաստատությունները՝ Համալսարանների համաշխարհային ծառայություն (Ավստրիա), Հայդելբերգի համալսարան (Գերմանիա), Ջիրոնայի համալսարան (Իսպանիա), Բաթ Սպա համալսարան (Մեծ Բրիտանիա) և Արքայական տեխնոլոգիական ինստիուտ (Շվեդիա):

Ամփոփիչ համաժողովին ելույթ ունեցան ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Վահրամ Մկրտչյանը, ՀՀ ԲՈՀ-ի նախագահ Լ.Արզումանյանը, ԵՊԲՀ-ում «ՎԵՐԻՏԱՍ»  ծրագրեր համակարգող Մարինե Բալասանյանը, ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը, ինչպես նաև ԵՄ և ՀՀ գործընկեր համալսարանների ներկայացուցիչները, որոնք բարձր գնահատեցին «ՏԵՄՊՈՒՍ»-ի «ՎԵՐԻՏԱՍ» ծրագրի չորսամյա գործունեությունը՝ նշելով ձերքբերումները և ակնկալվող արդյունքները: «ՎԵՐԻՏԱՍ»  ծրագրի աշխատանքները ՀՀ-ում ամփոփեց INQAAHE նախագահ Սուսաննա Կարախանյանը՝ նշելով չորս տարիների կատարած աշխատանքը և գրանցված արդյունքները:

Ծրագրի իրականացման արդյունքում ՃՇՀԱՀ-ի «ՎԵՐԻՏԱՍ» ծրագրի աշխատանքային խմբի և մասնագետների կողմից մշակվեց ասպիրանտական կրթության փորձնական ծրագիր “Ճարտարապետություն” մասնագիտությամբ: Ասպիրանտների համար ստեղծվել և նորագույն համակարգչային տեխնիկայով կահավորվել է երրորդ աստիճանի բարձրագույն կրթության Հետազոտական կենտրոն: Մշակվել են. Ճարտարապետության բնագավարում՝ որակավորումների  շրջանակը, հետազոտության արդյունքների որակի գնահատման չափորոշիչները, եռակողմ (ասպիրանտ-ղեկավար-Համալսարան) պայմանագրի ձևաչափ: Ծրագրի իրականացման շրջանակներում կազմակերպվեցին սեմինարներ, աշխատաժողովներ՝ մագիստրանտների, ասպիրանտների, գիտական ղեկավարների և Համալսարանի ղեկավարության մասնակցությամբ:

02.11.17

547  Ընդամենը Դիտված, 34 Դիտվել է այսօր