Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ՝ «ՀՈՂԸ՝ ՈՐՊԵՍ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹ» ԹԵՄԱՅՈՎ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և ֆրանսիայի Լիոնի ճարտարապետական համալսարանի միջև ձևավորված համագործակցությանը միացավ նաև միջազգային ճանաչում ունեցող CRAterre ֆրանսիական լաբորատորիան։ Այս եռակողմանի համագործակցության շրջանակում՝ հոկտեմբերի 18-ին, Լիոնի ճարտարապետական համալսարանի շրջանավարտ և CRAterre լաբորատորիայի կողմից վստահված Հյուգո Դագուիոլոն, «Հողը՝ որպես շինարարական նյութ» խորագրով վերապատրաստման դասընթացներ անցկացրեց մեր համալսարանում:  Դասընթացներին մասնակցեցին ՃՇՀԱՀ-ի ՃՏՊՃԺՎՎԳԱ և Պ ամբիոնի ասպիրանտներ Լիլիթ Բաբայանը, Էվլին Օրդուխանյանը, ինչպես նաև  մագիստրատուրայի ուսանողներ։ Ներկայացվեցին թեման լուսաբանող շնորհանդեսներ:

Դասընթացների ավարտական ներկայացմանը ներկա գտնվեցին և իրենց գնահատականները տվեցին ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանն ու մի շարք դասախոսներ, որոնք ցանկություն հայտնեցին այս փորձարկումներն իրականացնել նաև ուսանողների շրջանում՝ նյութերին ավելի մանրամասն ծանոթանալու և հետաքրքրություն առաջացնելու նպատակով։

1,198  Ընդամենը Դիտված, 7 Դիտվել է այսօր

19.10.18

1,199  Ընդամենը Դիտված, 8 Դիտվել է այսօր