Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԲԱՑՎԵՑ ՙՄԵՂՐԻ՚ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆ

Եղանակային վատ պայմանները, աշխատանքին անդադար խոչընդոտող քամին, այնուամենայնիվ, չդարձան խանգարող հանգամանք, որպեսզի երկրի համար կարևոր տնտեսական նշանակություն ունեցող գոտու շինարարությունը հաջողությամբ պսակվի:

Շուրջ 2 ամիս շարունակ՝ ՙՀորիզոն-95՚ շինարարական կազմակերպությունը՝ ՃՇՀԱՀ-ի ռեկտոր, ՀՀ Շինարարների միության նախագահ և ՙՀորիզոն-95՚ շինարարական կազմակերպության գլխավոր տնօրեն Գագիկ Գալստյանի ղեկավարությամբ, տքնաջան ու նվիրումով աշխատում էր՝ դեկտեմբերի 15-ին  «Մեղրի» ազատ տնտեսական գոտու առաջին փուլի բացմանը հասցնելու համար:

Գագիկ Գալստյանին քաջածանոթները գիտեն՝ երբ խոսքը վերաբերում է երկրի շենացմանը, վաստակավոր շինարարի ու, պարզապես, հայրենասերի առջև որևէ դժվարություն չի ծառանում:

Այսպես, դեկտեմբերի 15-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ՀՀ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ներկա գտնվեցին «Մեղրի ազատ տնտեսական գոտու» բացման արարողությանը: Կառավարության ղեկավարը շրջայց կատարեց գոտու տարածքով, ծանոթացավ ստեղծված ենթակառուցվածքային պայմաններին և առաջիկայում նախատեսվող աշխատանքներին:

Լրագրողների հետ զրույցում վարչապետ Կարապետյանը նշեց, որ ԱՏԳ-ի հետ կապված կառավարության մտադրությունները լուրջ են, որովհետև այն պայմանները, որոնք ստեղծվելու են Մեղրիի ազատ տնտեսական գոտում և այն հնարավորությունները, որոնք ունի մեր երկիրը՝ տնտեսական ռեժիմները ԵԱՏՄ-ի, Եվրամիության, Իրանի ու այլ երկրների հետ, շատ լավ հնարավորություններ են ստեղծում, որպեսզի բիզնեսը զարգանա: Անդրադառնալով բարդ պայմաններում և սեղմ ժամկետներում բարձր մակարդակով իրականացված շինարարական աշխատանքներին՝ վարչապետը նշեց, որ շինհրապարակում ամենակարևոր գործող անձը շինարարն է:

Նույն հարցադրմանը Գագիկ Գալստյանը, սակայն, իրեն հատուկ համեստությամբ պատասխանեց՝ նկատելով, որ երկրի համար կարևոր նշանակության գործը տքնաջան մոտեցում է պահանջում և մեծ պատասխանատվություն:

Նշենք, որ Ազատ տնտեսական գոտին ստեղծվել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, գոտու կազմակերպիչ է ճանաչվել պետության կողմից ստեղծված «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն։ ԱՏԳ-ն նախատեսված է կառուցապատել 2 փուլով: Առաջին փուլով ստեղծվել են նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքներ և նախապայմաններ՝ ԱՏԳ աշխատանքները մեկնարկելու և ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու հետաքրքրություն ունեցող ընկերությունների հետ տեղում գործունեությունը կազմակերպելու համար:

Երկրորդ փուլով նախատեսվում է ԱՏԳ գործունեության, ենթակառուցվածքների, տարածքի հավելյալ 70 հեկտարով ընդլայնում` ստեղծելով նախապայմաններ շահութաբեր բիզնես ծավալելու համար: Վերոնշյալ տարածքներից շուրջ 50 հեկտարը կտրամադրվի շահագործողների գործունեության, 10 հեկտարը՝ լոգիստիկ-պահեստային տարածքների, մնացած տարածքները՝ գրասենյակային և այլ ծառայությունների համար։

Ազատ տնտեսական գոտու գործունեության արդյունքում՝ առաջիկա տարիներին նախատեսվում է ներգրավել 50-70 շահագործող ընկերություններ, որոնք կիրականացնեն շուրջ 100-130 մլն դոլարի ներդրումներ, կստեղծեն շուրջ 1500 նոր աշխատատեղ և կարտահանեն 250 մլն դոլարի ապրանքներ և ծառայություններ։

Բացման արարողության ժամանակ՝ վարչապետ Կարապետյանի ներկայությամբ, ստորագրվեցին Ազատ տնտեսական գոտու գործունեության առաջին փաստաթղթերը:

 

 

16.12.17

2,252  Ընդամենը Դիտված, 0 Դիտվել է այսօր