Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Սիրելի դասախոսներ, ուսանողներ, համալսարանականներ.

Շնորհավորում եմ Ձեզ՝ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Պատվով ճանապարհեցինք ևս մեկ տարի, ունեցանք  հաջողություններ, ձեռքբերումներ, դրեցինք համագործակցության նոր հիմքեր: Մեր համալսարանի հարգարժան դասախոսները և ուսանողները բազմաթիվ անգամ պատվով ներկայացրեցին մեր համալսարանը միջազգային հարթակներում՝ հանդես գալով զեկույցներով, դասախոսություններով և արժանանալով բարձրագույն պարգևների:

Սիրելի համալսարանականներ.

Կրկին ընդունեք ջերմագին շնորհավորանքներս: Մեծագույն ցանկությունս է տեսնել ավելի խաղաղ ու բարեկարգ պայմաններում ապրող և արարող քաղաքացիների, ավելի բարեխիղճ, բանիմաց ու հոգատար դասախոսների, կրթական ու մարդկային բարձր արժեքներ կրող ուսանողների:

Դիմավորենք Նոր տարին՝ հավատով, որ այն կլինի հարատև խաղաղության, առողջության, անկորուստ ու բերքառատ տարի:

24.12.17

1,658  Ընդամենը Դիտված, 0 Դիտվել է այսօր