Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ռեկտոր Գալստյանը՝ ՌԴ շինարարների միության համագումարի պատվավոր հյուր

Ապրիլի 17-18-ը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր, Հայաստանի Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը Մոսկվայում էր: Այցի նպատակը՝ Ռուսաստանի Շինարարների միության 10-րդ հոբելյանական համագումարին մասնակցությունն էր:

Նշենք, որ Հայաստանի և Ռուսաստանի Շինարարների միությունների համագործակցությունն արդեն երկար տարիների պատմություն ունի: Պարբերաբար իրականացվում են փոխադարձ աշխատանքային այցեր և համատեղ նախագծեր: Հատկանշական է նաև, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 95 ամյակի առթիվ ռեկտոր Գալստյանը պարգևատրվեց  Ռուսաստանի Շինարարների միության շքանշանով և Մոսկվայի պետական շինարարական համալսարանի 1-ին կարգի ոսկե մեդալով՝ շինարարական ոլորտում բարձրագույն նվաճումների համար:

19.04.17

8  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր