Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՌԱՏԳԵՐՍՅԱՆ ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐՆ ԱՄՓՈՓԵՑԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՄԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Հոկտեմբերի 5-ից 8-ը մեր համալսարանում էր գտնվում Նյու Ջերսիի Ռատգերսի պետական համալսարանի պատվիրակությունը, որի կազմում էին պրոֆեսորներ Ալի Մահերը, Մոհսեն Ջաֆարին, Վահան Թանալը, Դավիթ Միքայելյանը և Մեթյու Ջոկայտսը: Արդեն 5-րդ տարին անընդմեջ՝ մեր համալսարանի, ՙՀայ օգնության ֆոնդ՚-ի և ՙԱմերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության՚ համագործակցության շրջանակներում, մեր համալսարանում դասախոսություններ են անցկացվում՝ ուսանողների և դասախոսների լայն զանգվածի համար:

Այսօր ամփոփվեց հերթական այցի շրջանակներում կազմակերպված դասախոսությունների շարքը: Ռատգերսի պատվիրակության, ուսանողների և դասախոսների ներկայությամբ ռեկտոր Գալստյանը ողջունեց պրոֆեսորներին և դասախոսությունների մասնակից ուսանողներին ու դասախոսներին՝ նշելով, որ նման դասընթացները կարևոր են ոչ միայն կրթական, այլև նոր շփումների ու ծանոթությունների առումով: Ռեկտոր Գալստյանը նաև հատուկ շնորհակալություն հայտնեց ՙՀայ օգնության ֆոնդ՚-ին՝ դասախոսությունների իրականացմանն աջակցելու համար:

Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի նույնպես դասախոսությունների մասնակիցները՝ թվով 22 հոգի, ստացան հավաստագրեր, իսկ ՙՀայ օգնության ֆոնդ՚-ի Նյու-Յորքի գրասենյակի տնօրեն Գառնիկ Նանագուլյանին, ներկայացուցիչ Էդիկ Կարապետյանին և պրոֆեսորներ Վահան Թանալին ու Դավիթ Միքայելյանին տրվեցին հուշանվերներ:

Միացյան Նահանգներից ժամանած պատվիրակությունը նույնպես իր շնորհակալությունը հայտնեց մեր համալսարանին՝ նշելով, որ նմանատիպ դասընթացները Հայրենիքին ծառայելու յուրատեսակ ձև է:

Նշենք, որ Ռատգերսի պետական համալսարանից ժամանած պրոֆեսորները մեր հաալսարանում դասընթացներ վարեցին ՙԳրունտների բարելավման ոլորտում վերջին զարգացումները՚, ՙԷներգետիկ պորտֆոլիոյի կառավարում՚, ՙԱկտիվների կենսացիկլի կառավարման միտումները՚, ՙՆախագծերի կառավարում և որակի վերահսկողություն՚ և ՙԹունելների ճարտարագիտության և շինարարության ներածություն՚ թեմաներով:

 

06.10.17

812  Ընդամենը Դիտված, 3 Դիտվել է այսօր