Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՌԱՏԳԵՐՍՅԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ

ՃՇՀԱՀ-ի, <Հայ օգնության ֆոնդ>-ի և <Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության> համագործակցության շրջանակներում, Նյու Ջերսիի Ռատգերսի պետական համալսարանի պրոֆեսորների կողմից մեր համալսարանում դասախոսությունների անցկացումն արդեն ավանդական բնույթ է կրում:

Օրեր առաջ Ռատգերսի պետական համալսարանի պատվիրակությունը հերթական անգամ ժամանեց մեր համալսարան: Դասախոսություններով հագեցած օրակարգը, սակայն, չխանգարեց պրոֆեսորներին ներկա լինել և մասնակցել մայիս-հունիս ամիսներին դասախոսություններին մասնակցած ուսանողներին պարգևատրելու արարողությանը:

Դասախոսների, պրոռեկտորների, ուսանողների և ռեկտոր Գագիկ Գալստյանի անմիջական մասնակցությամբ՝ պրոֆեսոր Ալի Մահերը հանձնեց այն 23 ուսանողների հավաստագրերը, ովքեր դասընթացներին ապահովել էին 70 տոոկոս մասնակցություն և ներկայացրել իրենց նախագծերը:

 

1,059  Ընդամենը Դիտված, 6 Դիտվել է այսօր

09.10.18

1,060  Ընդամենը Դիտված, 7 Դիտվել է այսօր