Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՊԱՏԿԵՐԱՎՈՐ ԵՎ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ. ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՍԸ «ԷՐԵԲՈՒՆԻ»  ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային հմալսարանի ճարտարապետական ֆակուլտետի մագիստրատուրայի անգլիական խմբի ուսանողները՝ հիմնականում Իրանից և Ֆրանսիայից, մշակույթի բնության ժառանգության, պատմական քաղաքներ, ճարտարապետական հուշարձանների վերակառուցման առարկայի հերթական դասն անցկացրեցին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում:

Այստեղ ուսանողները ծանոթացան Երևանի հիմնադրման պատմության հետ, եղան պեղումների վայրում: Պեղումների խմբի գլխավոր ղեկավար, hնագիտական դոցենտ Մ. Բադալյանն ուսանողներին մանրամասն ներկայացրեց 1950-ականներից սկսած բերդի պեղումների շրջանակներում կատարված աշխատանքները, ինչպես նաև պատմեց ներկա պահին կատարվող պեղումների մասին: Ուսանողներն ականատես և, որոշ չափով, մասնակից դարձան պեղումների գործընթացին, ինչն ավելի պատկերավոր դարձրեց հնագիտական և ճարտարապետական հուշարձանի միջև եղած կապը:

 

31.10.17

872  Ընդամենը Դիտված, 28 Դիտվել է այսօր