Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Պատկերավոր դաս՝ կոնյակի գործարանում

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի  Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողները, մարտի 28-ին, իրենց էքսկուրսիոն գործի հիմունքների դասն անցկացրեցին «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի թանգարանում:

Էվլին Օրդուխանայանի ղեկավարությամբ իրականացված այցի ընթացքում ուսանողները ծանոթացան հայկական կոնյակի արտադրման ու պահպանման գործընթացին, իսկ թանգարանի էքսկուրսավարուհին իր պատմելաոճով, տեղեկատվությունը ներկայացնելու վարպետությամբ օրինակ ծառայեց ապագա էքսկուրսավարների համար:  Ուսանողների ոգևորվածությունը փաստում էր, որ դասը կայացած էր, ուսանելի և պատկերավոր:

30.03.17

592  Ընդամենը Դիտված, 3 Դիտվել է այսօր