Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԿՅԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՃՇՀԱՀ Կարիերայի կենտրոնի , «ԱՅ ԷՅ ԲԻ» բիզնեսի միջազգային ակադեմիայի և «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունների համագործակցության արդյունքում՝ հոկտեմբերի 6-ին, «Երիտասարդների Զարգացում» եռամյա ծրագրի շրջանակներում անցկացվեց «Կյանքի հմտություններ» մոդուլը:

Ծրագրի նպատակն է՝ Հայաստանում աջակցել 18-30 տարեկան երիտասարդներին, որպեսզի նրանք ծանոթանան կյանքի՝ մասնագիտական, հաղորդակցման, թիրախավորված աշխատանք փնտրելու, գտնելու և դիմելու հմտություններին։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ծրագրին մասնակցեց շուրջ 130 երիտասարդ, ովքեր հնարավորություն ստացան խմբային աշխատանքների միջոցով շփվել գործատուների հետ, և տեղում ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն։

Համագործակցության շրջանակներում՝ ծրագիրը կունենա շարունակական բնույթ, կանցկացվի նաև «Բիզնես հմտություններ» մոդուլը:

837  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր

08.10.18

838  Ընդամենը Դիտված, 3 Դիտվել է այսօր