Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ուսանողները՝ սեղանի թենիսի մրցապայքարում

Հոկտեմբերի 17-ին ՃՇՀԱՀ-ի Միջին մասնագիտական կրթության քոլեջի սպորտդահլիճում անցկացվեց միջֆակուլտետային սեղանի թենիսի առաջնության եզրափակիչ փուլը։ Խաղին ներկա էին Ուսանողական խորհրդի նախագահ Հ․ Հովեյանը, ֆիզկուլտուրայի ամբիոնի վարիչ Հ. Բադալյանը, Կարիերայի կենտրոնի նախագահ Հ. Սարգսյանը և Միջին մասնագիտական կրթության քոլեջի տնօրեն Ա․ Հովհաննիսյանը:

Թեժ պայքարից հետո հաղթող ֆակուլտետային թիմ ճանաչվեց «Ճարտարապետություն» ֆակուլտետի թիմը, անհատական մրցումներում առաջին տեղը զբաղեցրեցին «Ճարտարապետություն» ֆակուլտետի ուսանողներ Ալբերտ Հողմրցյանը և Աննա Վարդանյանը, իսկ երկրորդ տեղը՝ «Կառավարում և տեխնոլոգիա» ֆակուլտետի ուսանող Դավիթ Խաչատրյանը։

Հաղթողներին տրվեցին մեդալներ, պատվոգրեր և սեղանի թենիսի պրոֆեսիոնալ գնդաթիներ։ Ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը շնորհակալական խոսք հղեց ուսանողներին, մաղթեց նորանոր հաջողություններ:
Խաղերը կազմակերպվեց Ուսանողական խորհրդի սպորտի և ազատ ժամանցի հանձնաժողովի կողմից։

18.10.16

39  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր