Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ՌԵԿՏՈՐԻՆ ՀՅՈՒՐ

Երեկ Ուսանողական խորհրդի նախագահությունը հանդիպում ունեցավ համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի հետ: 
Հանդիպման սկզբում ներկաները դիտեցին «Երիտասարդ Ինժեներների» ճամբարի մասին պատմող ֆիլմը, որից հետո ռեկտորի խորհրդական, Ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը ներկայացրեց 2017 ուսանողական խորհրդի կատարած աշխատանքների ամփոփ նկարագիրը: Ռեկտոր Գալստյանը բարձր գնահատեց այն աշխատանքը, որն Ուսանողական խորհուրդն իրականացնում է թե համալսարանի ներսում, թե մեր կրթօջախի պատերից դուրս:

Հանդիպման ընդացքում ուսանողները հնչեցրին բազմաթիվ հարցեր, խոսեցին իրենց մտահոգող շատ խնդիրների մասին:

Հանդիպման ավարտին՝ ռեկտոր Գալստյանը, 2017թին գերազանց առաջադիմություն և հասարակական բարձր ակտիվություն ցուցաբերելու համար, շնորհակալագրերով պարգևատրեց Շիանարարության ֆակուլտետի ուսանող Արմեն Հարությունյանին, Կառավարման և տեխնելոգիա ֆակուլտետի ուսանողուհի Տաթև Բարխոյանին, Դիզայն ֆակուլտետի ուսանողուհի Էլզա Ղազարյանին և Ճարտարապետության ֆակուլտետի ուսանողուհի Նանե Գևորգյանին:

Ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ռեկտորին՝ ամենօրյա ուշադրության, տարվող ուսանողամետ քաղաքականության և, որպես ավագ ընկեր, միշտ Ուսանողական խորհրդի կողքին լինելու համար:

01.02.18

1,019  Ընդամենը Դիտված, 15 Դիտվել է այսօր