Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում այսօր մեկնարկել է ՙՔրիստոնեության ընդունման 1030 ամյակը Կիևյան Ռուսիայում և ՙԿիևի Սուրբ Սոֆիայի տաճար՚ միջազգային գիտաժողովը:

Այս առթիվ՝ մեր համալսարան է ժամանել ուկրաինացի ճարտարապետների և ճարտարապետության պատմության բարձրակարգ մասնագետների 8 հոգանոց պատվիրակությունը՝ Ուկրաինայում հայկական մշակույթի միության նախագահ Ելենա Հովհաննիսյանի ուղեկցությամբ:

Մինչև նոյեմբերի 8-ը ուկրաինացի մասնագետները կներկայացնեն Ուկրաինայում հայկական ճարտարապետական կոթողների, եկեղեցիների ու հուշարձանների ներկա վիճակը, վերանորոգման աշխատանքները, հայ ճարտարապետների ծավալած գործունեությունը, ինչպես հայկական կառույցների, այնպես էլ ՙԿիևի Սուրբ Սոֆիայի տաճար՚-ի պատերի ներսում:

06.11.17

585  Ընդամենը Դիտված, 12 Դիտվել է այսօր