Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՇՆՈՐՀԱՎՈ´Ր 26 ԱՄՅԱԿԴ, ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ

Ծնվեց հերոսական մարտերում, շարունակ կոփվելով հասակ առավ ու դարձավ հզոր և անպարտելի: Այսօր Հայոց բանակը 26 տարեկան է: Մեր երկրի պարծանքը, յուրաքանչյուր հայի հպարտությունն արթուն է գիշեր ու զօր. Հայրենիքի սահմանին թիկունքի պես կանգնած զինվորը գիտի, որ կոչված է հայկական բանակ՝ սուրբ առաքելությամբ՝ մոր, քրոջ, կնոջ, երեխայի, իրեն նամակ գրող աշակերտի խաղաղ ու անվրդով քնի համար:

Հայ զինվորն ու զինվորականն իր ուժը և հայրենասիրությունն ի ցույց դնելու, դժբախտաբար, հաճախակի առիթներ է ունենում: Ապրիլյան դեպքերն ապացուցեցին, որ նույնիսկ արյունոտ մարտերն ու հերոսաբար ընկած ընկերները չեն կարող կոտրել հայ զինվորի՝ հանուն Հայրենիքի կռիվ տալու և անձնվիրաբար սահմանները պաշտպանելու պատրաստակամությունը:

Շնորհավո´ր տոնդ, Հայոց բանակ: Շնորհավո´ր տոնդ, հայ ժողովուրդ, և շնորհակալություն յուրաքանչյուր նոր հաղթանակի, նոր օրվա, նոր ու լուսավոր հույսի համար:

 

28.01.18

927  Ընդամենը Դիտված, 10 Դիտվել է այսօր