Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Շնորհավո´ր եռատոնդ

Մայիսի 9-ն աշխարհի տարբեր անկյուններում, գուցե, ծագում է ինչպես սովորական մի օր, բայց Հայաստանում այն տոն է, այն էլ` եռատոն: Արդեն 25 տարի շարունակ այս օրը հայ ժողովուրդը համախմբվում է արցախյան հերոսամարտում տարած փառավոր հաղթանակի շուրջ:

Անցյալ տարի, որքան անդառնալի ու ողբերգական էին քառօրյա պատերազմի հետևանքները, այնքան ապացույցն էին հայ հերոսների անձնվեր հայրենասիրության, հայ մարդու սուրբ հավատի ու հույսի, արյան գնով հաղթանակի և ազատության հասնելու ձգտման: Հերոսացած զինվորները հերոսացան հենց այս արժեքների համար. հայկական հողի վրա պետք է միայն հայն ապրի:

Այսօր առավել, քան երբևէ, մայիսյան եռատոնը լիակատար տոնի իրավունք ունի: 1992թ-ի մայիսիննյան Արցախն անսասան է,1945թ-ի մայիսիննյան հայ մարշալներն ու ծովակալներն՝ անմահ, 1918թ-ի մայիսի 28-ին՝ հերոսամարտով կնքված հայոց պետականությունն՝ անբեկանելի:

Շնորհավոր քո´ տոնը, ի´մ տոնը, մե´ր տոնը: Շնորհավոր, հերո´ս:

08.05.17

11  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր