Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Շարունակական վերապատրաստման դասընթացների մեկնարկը ՃՇՀԱՀ-ում

2017թ. հունիսի 21-22-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) դասախոսներ՝ Ա. Մարտիրոսյանը, Ի. Վանյանը և Տ. Փայտյանը մասնակցեցին Եվրամիության և Եվրախորհրդի կողմից ֆինանսավորվող «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ կայացած, բուհերի դասախոսական կազմի համար կազմակերպված «Ուսումնական ծրագրերի մշակման և ուսանողների գնահատման հաշվետվողականության և թափանցիկության գործիքակազմ» աշխատանքային սեմինարին, որը նվիրված էր ուսումնական ծրագրերի մշակմանը և ուսանողների գնահատմանն առնչվող մի շարք հարցերի:

 

Հաշվի առնելով մասնակիցների կողմից ձեռք բերված գիտելիքները գործընկերներին փոխանցելու նախապայմանը, ինչպես նաև հիմք ընդունելով ՃՇՀԱՀ-ի կրթության որակի ապահովման կենտրոնի և կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական վարչության 2017 թվականի աշխատանքային պլանները, որոնցում համաձայն ՃՇՀԱՀ-ի 2015-2020թթ. ռազմավարական ծրագրի խնդիր 3.1-ի նախատեսվում է իրականացնել պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմի վերապատրաստում, ս.թ. հուլիսի 10-ին Համալսարանում կազմակերպվեց պրոֆեսորադասախոսական կազմի շարունակական վերապատրաստման մեկնարկային դասընթացը, որին մասնակցում էին Դիզայնի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները:    

 

Դասընթացի մասնակիցները ձեռք բերեցին գիտելիքներ «Որակի սահմանումը և դրա ապահովման համակարգը», «Կրթական ծրագրերի վերջնարդյունքների ձևավորումը», «Դասավանդման և գնահատման ժամանակակից մոտեցումները և մեթոդները» թեմաներից, ինչպես նաև ակտիվորեն մասնակցեցին ծավալված քննարկումներին և կատարեցին ներկայացված թեմաներին վերաբերող վարժություններ:

 

Դասընթացը վարեցին բարձրագույն կրթության որակի ապահովման գծով միջազգային փորձագետներ՝ ՃՇՀԱՀ կրթության որակի ապահովման կենտրոնի ղեկավար տ.գ.թ., դոցենտ Վ. Հովհաննիսյանը, որակի ապահովման կենտրոնի ավագ մասնագետ, տնտ.գ.թ., դոցենտ Ի. Վանյանը և բարձրագույն կրթության որակի ապահովման գծով փորձագետ՝ Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական վարչության պետ, տ.գ.թ., դոցենտ Ա. Մարտիրոսյանը:

 

Դասընթացի ավարտին՝ նախապես մշակված անանուն հարցաթերթիկի միջոցով, մասնակիցները գնահատեցին դասընթացի որակը արդյունքները կօգտագործվեն դասընթացի հետագա բարելավման և որակի բարձրացման նպատակով:  

14.07.17

692  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր