Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԱՐԿՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԵՆ

<Նորվեգիայի Արկտիկական համալսարանի ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև ակադեմիական համագործակցություն> երկամյա ծրագրի շրջանակում` սեպտեմբերի 27- 30-ը, մեր համալսարանում տեղի ունեցավ միջծրագրային հանդիպում: Նորվեգիայի Արկտիկական համալսարանի պատվիրակության կազմում էին Շինարարության, էներգիտիկայի և նյութագիտության ֆակուլտետի դեկան Սորենսոն Բյորնը, Շինարարական նյութերի լաբորատորիայի վարիչ Բոյարն Բույլը, ծրագրի համակարգող Յիժոն Սուն և գիտական ղեկավար Մոհամմադ Մուսթաֆան: Մեր համալսարանից քննարկումներին մասնակից էին  Միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վ. Եդոյանը, ԻՀՏԿՀ ամբիոնի վարիչ Մ. Մարկոսյանը, Շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արտադրության տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Ա. Արզումանյանը, Ջերմագազամատակարման և օդափոխության ամբիոնի վարիչ Ա. Քարամյանը ու Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի վարիչ Կարեն Ռաշիդյացը:

Քննարկումների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց 2018-2019թթ. ուս տարում ՃՇՀԱՀ-ից 2 ուսանող, հետազոտության նպատակով, ուղարկել Նորվեգիայի Արկտիկական համալսարան՝ շուրջ 1 ամիս տևողությամբ, ինչպես նաև 3 համատեղ կրթական ծրագիր մշակել էներգախնայողության, շինարարական նյութերի, կայուն շինարարության և ճարտարապետական նախագծման ոլորտներում: Քայլեր ձեռնարկվեցին հետագայում համատեղ ռեֆերենտ և լիցենզավորված լաբորատորիաների հիմնման կտրվածքով:

Նշենք, որ <Նորվեգիայի Արկտիկական համալսարանի ու Ճարտարապետության և  շինարարության  Հայաստանի  ազգային  համալսարանի միջև  ակադեմիական համագործակցություն> երկամյա ծրագրի ավարտը նախատեսվում է 2019թ-ի նոյեմբերին:

880  Ընդամենը Դիտված, 5 Դիտվել է այսօր

01.10.18

881  Ընդամենը Դիտված, 6 Դիտվել է այսօր