Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ

Նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ը Բելառուսի մայրաքաղաքում էին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի  ՃՆ և ՃՄԴ ամբիոնի ճ.թ. դոցենտ Լիաննա Աղաջանյանը, Դիզայնի ամբիոնի դասախոս Լիլիթ Ումեդյանը և ԷԻԿ ամբիոնի ասիստենտ Հերմինե Սամվելյանը:

Մեր համալսարանի պատվիրակության այցի նպատակը՝ Erasmus+ ԻննոՍԵՆՍ ծրագրի շրջանակներում նորարարական մանկավարժության գնահատման համակարգին վերաբերող դասընթացին մասնակցությունն էր:

Մինսկում մեր համալսարանի ներկայացուցիչները, նորարարական մանկավարժության թեմայի շրջանակներում, հանդես եկան ելույթներով և ներկայացրեցին ՃՇՀԱՀ-ի գնահատման համակարգը, կիրառվող գործիքներն ու մեթոդները: Դասընթացին ուսումնասիրվեց նորարարական կարողությունների գնահատման գործընթացը և փորձարկվեց մի շարք օնլայն թեստավորման կայքեր, որոնք հետագայում կներդրվեն նաև մեր համալսարանի գնահատման համակարգի մեջ:

Այցելության ընթացքում դասընթացի մասնակիցների համար կազմակերպվեց նաև վարպետության դասեր և էքսկուրսիաներ:

20.12.17

1,314  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր