Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՆԱԽԱԳԻԾ՝ ԶԻՆՎՈՐԻ ՀԱՄԱՐ ԵՎ ՀԱՆՈՒՆ ԶԻՆՎՈՐԻ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Մերի Չալիկյանին ռազմարվեստը հետաքրքրել է դեռ դպրոցական նստարանից՝ գիտակցությամբ, որ բանակի խնդիրներով ու հոգսերով պետք է հետաքրքրված լինի յուրաքանչյուր քաղաքացի և իր ներդրումն ունենա բանակաշինության հարցում:

Դառնալով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողուհի և ապագա ճարտարապետ՝ տարիների ընթացքում Մերիի մտքում հասունացավ իր նախասիրությունը և, ինչպես ինքն է ասում, իր պարտքը մասնագիտության տեսանկյունից դիտարկելու գաղափարը:

Եվ, երկար ուսումնասիրություններից, զինվորական առօրյային, հոգեբանությանը, ռազմական ինտիտուտներում առկա խնդիրներին ծանոթանալուց և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպայական անձնակազմի հետ համագործակցելուց հետո, Մերին հղացավ իր՝ դեռևս նախադեպը չունեցող նախագիծը:

Նա նախագծեց ռազմական ինստիտուտի տարածք, որը նորություն էր և բարենպաստ թե’ ստրատեգիկան, թե’ աշխարհագրական դիրքի տեսանկյունից. ՙԲավական լուրջ դժվարություններ առաջացան ուսումնասիրման փուլում. թեման գրեթե ուսումասիրված չէր, բացակայում էր գրականությունը, և մինչև ինձ արված ուսումնասիրություններ չկար։ Իհարկե, կարծում եմ, եթե կա խնդիր, ապա կա նաև դրա լուծումը: Անգնահատելի էր ղեկավարիս՝ Անահիտ Վարդանյանի կատարած աշխատանքը, իհարկե նախագծի կատարման հարցում մեծ էր նաև Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանի և փոխգնդապետ Գրիգոր Հանեսօղլյանի աջակցությունը՚:

Մերի Չալիկյանի նախագծած ռազմական ինստիտուտի տարածքը գտնվում է ՀՀ Լոռու  մարզում, Բազում գյուղի մոտ, նախկին ռազմաբազայի տեղում: Ռազմական համալսարանն իրենից ներկայացնում է մի համալիր, որը կազմված է տարբեր նշանակության մասնաշենքերից և գոտիներից՝ հսկիչ անցագրային կետից, համալսարանի հիմնադրմած օրվանից առ այսօր զոհված կուրսանտների փառքի ծառուղուց, ֆիզ. հրապարակից, ուսումնական մասնաշենքից, ՀՇՖ ֆակուլտետի մասնաշենքից, զորանոցներից, թանգարանից, գրադարանից, բուժկետից, ճաշարանից, հանրակացարանային շենքերից, սպորտային մասնաշենքից, սպարտային ավանից, ավտոհավաքակայանից, ավտոդրոմից, տարբեր նշանակության պահեստներից։

Քանի որ ՀՀ Զինված ուժերը կազմավորվել են Արցախյան պատերազմից հետո, Մերին հատկանշական է համարել ուսումնական հաստատությունում, թեկուզ սիմվոլիկ,  հաղթական կամար ներառել: Նախագծում կամարի մի կողմը հենված է ուսումնական՝ կուրսանտական մասնաշենքի, իսկ մյուս կողմը՝ շտաբի՝ սպայական անձնակազմի շենքի հիմքերին:

ՙՆախագիծս պաշտպանեցի գերազանցությամբ, և, հիմականում, կարծիքները դրական էին։ Սակայն, ինչ խոսք, երբ նախագիծդ միայն քեզ համար համալսարանական աշխատանք չէ, կարծքիների կարևորության աստիճանը մի փոքր փոխվում է։ Անշուշտ, ինձ համար շատ կարևոր էր գնահատող հանձնաժողովի կարծիքը, քանի որ աշխատանքս գնահատում էին մեր ոլորտում մեծ ավանդ ունեցող պրոֆեսիոնալներ: Անխոս, կարևոր էր նաև նախագածին ծանոթ սպաների կարծիքն ու գնահատականը, քանի որ հենց նրանց էր նվիրված նախագիծս ու իմ աշխատանքային մեկ տարին՚:

Ինչ ճանապարհ կանցնի նախագիծն ապագայում, դեռևս անհայտ է: Չնայած բազմաթիվ դրական կարծիքներին ու բարձր գնահատանքից հետ Մերին հուսով է, որ իր նախագիծը հոյակերտ կառույցի կվերածվի: Իսկ մինչ այդ, Մերիի ցանկությունը մեկն է՝ իր զինվոր եղբոր հետ միասին Հայրենիքի բոլոր պաշտպանները լինեն առողջ և ծառայեն խաղաղ երկնքի տակ:

28.01.18

2,439  Ընդամենը Դիտված, 12 Դիտվել է այսօր