Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՄԻ ԵՂԵՔ ԱՆՏԱՐԲԵՐ: ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԱՇԽԱՐՀԱՍՓՅՈՒՌ ԸՆՏԱՆԻՔԻՆ և ԳՈՒՑԵ ՀԵՆՑ ԴՈՒՔ ԼԻՆԵՔ ԱՅՆ ՄԱՐԴԸ, ՈՎ ԿԿԱՐՈՂԱՆԱ ՓՐԿԵԼ ՄԵԿ ԿՅԱՆՔ:

Աշխարհում ամեն տարի հազարավոր մարդկանց մոտ ախտորոշվում է լեյկեմիա և արյան այլ չարորակ հիվանդություններ, և ներկայիս տվյալներով աշխարհում ավելի քան 6000 հիվանդ համատեղելի դոնորի կարիք ունի: Նրանցից միայն 20- ից 30 տոկոսի համար է հաջողվում գտնել ազգակից դոնոր, իսկ մնացած 70-ից 75 տոկոսը կամավոր դոնորի ցողունային բջիջների նվիրատվության կարիք ունի: Եվ քանի որ հազարավոր հիվանդներ մահանում են համատեղելի դոնորներ չունենալու պատճառով, Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը յուրաքանչյուր տարի կազմակերպում է դոնորների հավաքագրման ակցիա:

   Հիշեցնենք, որ դոնոր դառնալու համար հարկավոր է լինել 18-50 տարեկան, հանձնել 3մլ արյուն և լրացնել հարցաթերթիկ: Դոնորագրվելն անվնաս և անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ,այն լիովին կամավոր է և չի հետապնդում ֆինանսական շահ:

Երբ դոնորագրվում եք, կարևոր է հիշել, որ գուցե ամբողջ աշխարհում միայն դուք եք համատեղելի հիվանդի հետ և նրան ապրելու հույս նվիրեք:

 

                 «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամ

 

412  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր

19.11.18

413  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր