Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Մեր ուսանողուհին՝ լավագույն շախմատիստուհի

Հոկտեմբերի 11-ին Հայ-ռուսական համալսարանի մշակույթի տանը տեղի ունեցավ շախմատի միջբուհական 4-րդ անհատական բաց առաջնությունը: Մրցաշարին գերազանց մասնակցություն ունեցավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Սիրանուշ Ղուկասյանը՝ շախմատի աղջիկների պայքարում գրավելով 1-ին տեղը:

Ի դեպ, Սիրանուշ Ղուկասյանը հանդիսանում է նաև Հայաստանի աղջիկների շախմատի մինչև 18 տարեկանների չեմպիոն: ՃՇՀԱՀ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հակոբ Բադալյանի և ՃՇՀԱՀ շախմատի գլխավոր մարզիչ, միջազգային գրոսմայստեր Լիլիթ Գալոյանի խոսքերով՝ մեր համալսարանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնը ունի շախմատի ուղղվածություն և մեր շախմատիստ ուսանողներերը տարբեր մրցաշարերին արժանի մասնակցություն են ունենում՝ բազմիցս դառնալով մրցանակակիրներ: Պատահական չէ նաև այն, որ անցած տարի մեր համալսարանի շախմատի աղջիկների թիմը մասնակցում էր Երևանում անցկացվող շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությանը:

Սրտանց շնորհավորում ենք Սիրանուշ Ղուկասյանին հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ:

17.10.16

12  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր