Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՄԵՐ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՑՈՒ ՓՈՐՁԸ՝ ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՏԱՂԱՎԱՐՈՒՄ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն ակտիվ համագործակցում է աշխարհի մի շարք երկրների, այդ թվում՝ ֆրանսիական համալսարանների հետ: Վերջիններիս հետ համագործակցությունն առավել բազմակողմանի և ակտիվ բնույթ է կրում:

Տասնյակ տարիների համագործակցության հենքի վրա ՃՇՀԱՀ-ի և Լիոնի ճարտարապետական համալսարանների միջև ձևավորված համագործակցությանը միացավ նաև միջազգային ճանաչում ունեցող CRAterre ֆրանսիական լաբորատորիան։ Այս եռակողմանի համագործակցության շրջանակում՝ Հայաստանում անցկացվող ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի օրերին, Լիոնի ճարտարապետական համալսարանի շրջանավարտ և CRAterre լաբորատորիայի կողմից վստահված Հյուգո Դագուիլոն ներկայացրեց փորձեր «Հողը՝ որպես շինարարական նյութ» խորագրով։ Հյուգո Դագուիլոնի հետ համատեղ աշխատեցին ՃՇՀԱՀ-ի ՃՏՊՃԺՎՎԳԱ և Պ ամբիոնի ասպիրանտներ Լիլիթ Բաբայանը և Էվլին Օրդուխանյանը, ովքեր պատրաստեցին և ներկայացրեցին թեման լուսաբանող շնորհանդեսներ, անցան վերապատրաստման դասընթացներ:

Ֆրանկոֆոնիայի տաղավարում փորձերի ընթացքն ուղեկցվեց անմիջական մասնակիցների և դիտորդների բուռն ակտիվությամբ՝ ընդգրկելով հետաքրքրվողների տարիքային լայն միջակայք:

594  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր

15.10.18

595  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր