Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՄԵՆՔ՝ «ՀԱՅԿՅԱՆ-2016»-Ի ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

«Ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ» անվանակարգում մրցանակը մեր համալսարանինն է: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ արդեն ավանդական դարձած «Հայկյան» մրցանակաբաշխությունը, որի նպատակը երիտասարդության ոլորտում նշանակալի ներդրում ունեցող անհատներին և կազմակերպություններին գնահատելն ու բացահայտելն է, այս անգամ նվիրված էր ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-ամյակին։

«Հայկյան-2016» մրցանակաբաշխությանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ուսանողական խորհրդի «Հայերի հաղթանակի ուղին» ծրագիրը «Ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ» անվանակարգում արժանացավ մրցանակի։

Ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանն իր շնորհակալական խոսքն ուղղեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամին՝ միշտ երիտասարդների կողքին լինելու և նրանց կատարած աշխատանքները գնահատելու համար։

Մրցանակաբաշխության ավարտին՝ Նախագահ Սարգսյանը շնորհավորեց բոլոր մրցանակակիրներին՝ ավանդական դարձած նախաձեռնությանը մաղթելով հաջողություններ:ՄԵՆՔ՝ «ՀԱՅԿՅԱՆ-2016»-Ի ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

27.02.17

121  Ընդամենը Դիտված, 3 Դիտվել է այսօր