Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՄԵԿ ՇԱԲԱԹ՝ ՌԱՏԳԵՐՍՅԱՆ ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐԻ ՀԵՏ

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան ժամանեց Նյու Ջերսիի Ռատգերսի պետական համալսարանի պատվիրակությունը:  

Հոկտեմբերի 5- 11-ը՝ ռագտերսյան պրոֆեսորներն, արդեն ավանդաբար,  ՃՇՀԱՀ-ի, <Հայ օգնության ֆոնդ>-ի և <Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության> համագործակցության շրջանակներում, մեր համալսարանում դասախոսություններ կանցկացնեն՝ ուսանողների և դասախոսների լայն զանգվածի համար:

Այսօր Միացյալ Նահանգներից ժամանած պրոֆեսորներ Վահան Թանալին և Դավիթ Միքայելյանին ընդունել է ռեկտոր Գագիկ Գալստյանը: Ողջունելով հյուրերին՝ ռեկտոր Գալստյանը նշել է, որ ամուր և բարեկամական հիմքերի վրա դրված այս համագործակցությունը լուրջ հեռանկարների գրավական է ինչպես համալսարանների, այնպես էլ ուսանողների և դասախոսների համար:

Բոլոր հետաքրքրված դասախոսներին և ուսանողներին ներկայացնում ենք ռատգերսյան պրոֆեսորների՝ մեր համալսարանում կայանալիք դասախոսությունների ժամանակացույցը:

Հոկտեմբերի 5-ին Վահան Թանալը հանդես կգա <Շուկայագիտություն, գործարարություն, զարգացում և վաճառք> և <Ռիսկերի կառավարում> թեմաներով:

Հոկտեմբերի 6-ին՝ Դավիթ Միքայելյանը և Վահան Թանալը՝ <Նյու Յորքի մետրոպոլիտենի թիվ 7 երթուղու նախագծումն ու շինարարությունը> թեմայով:

Հոկտեմբերի 8-ին՝ Մոհսեն Ջաֆարին՝ <Էներգետիկ համակարգերի կառավարում>, իսկ Մաթ Ջոկայտիսը և Նիշան Չորբաջյանը՝ <Ենթակառուցվածքային ծրագրերում էներգետիկ համակարգերի կառավարման բնապահպանական ասպեկտները> թեմաներով:

Հոկտեմբերի 9-ին՝ Ալի Մահերը՝ <Հեղուկացման գործընթացի մեղմացման նպատակով հիմքերի բարելավման մեթոդներ>, իսկ Քլիֆտոն Լեյսին՝ <Արտակարգ իրավիճակներում արձագանքման կառավարում> թեմաներով:

Հոկտեմբերի 11-ին՝ Նիշան Չորբաջյանը և Արամ Սեթյանը՝ <Ձեռներեցություն> թեմայով:

326  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր

05.10.18

327  Ընդամենը Դիտված, 3 Դիտվել է այսօր