Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Մասնագիտական կողմնորոշմանն ուղղված այցերը վերսկսվել են

Մասնագիտության ընտրությունը, նորավարտ երիտասարդի համար, թերևս, ամենադժվար ու պատասխանատու գործն է, իսկ նրան մասնագիտական առողջ, բայց ոչ պարտադրող խորհրդատվությունը` արդեն կայացած մասնագետների և  ավագ ընկերների պարտականությունը:

Այս գիտակցումով` Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ընդունելության բաժինը, Կարիերայի կենտրոնը և Ուսանողական խորհուրդը, արդեն ավանդաբար, շարունակում են մասնագիտական կողմնորոշմանն ուղղված այցերը երևանյան ավագ դպրոցներ ու միջին մասնագիտական կրթության քոլեջներ:

Դեկտեմբերի 16-ից Ընդունելության բաժնի, Կարիերայի կենտրոնի և Ուսանողական խորհրդի աշխատակիցները վերսկսել են իրենց աշխատանքները: Նրանք ճանաչողական այցերով հյուրընկալվել են Երևանի մի շարք ավագ դպրոցներում, դպրոցականներին ծանոթացրել մեր համալսարանում առկա մասնագիտություններին, քննական ընթացակարգին, համալսարանում գործող զեղչային համակարգին ու բոլոր այն առավելություններին, որոնք Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը դարձնում են եզակի, գրավիչ ու հեռանկարային:

Աշխատանքային բուռն տարին մեկնարկած է: Շարունակական բնույթ կրող մասնագիտական կողմնորոշմանն ուղղված այցերը շարունակվում են: Հիշեցնենք, որ մեր համալսարանի աշխատակիցների, ուսանողների և դասախոսների կողմից իրականացվող ճանաչողական այցերը չեն սահմանափակվում միայն մայրաքաղաքով: Նրանք ողջ ուսումնական տարվա ընթացքում այցելում են նաև մարզային ավագ դպրոցներ ու միջին մասնագիտական կրթության քոլեջներ:

18.01.17

513  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր