Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ պատվիրակությունը վերադարձավ  Հայաստան

TAMPUS ESPAQ ծրագրի շրջանակներում նոյեմբերի 7-ից 10-ը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի խորհրդական, Ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը,  ՈւԽ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Մարի Սահակյանը և նույն հանձնաժողովի անդամ Ռուզաննա Հունանյանը ուսումնաճանաչողական այց կատարեցին Բուխարեստի Սփիրու Հարեդ համալսարան։ ESPAQ ծրագիրը միտված էր որակի պահովման գործընթացում ուսանողների ներգրավվածության բարձրացմանը։

Սփիրու Հարեդ համալսարանում ուսանողները մասնակցեցին տարբեր կոնֆերանս միջոցառումների և քառօրյա քննարկումների արդյունքում  դարձան ավելի տեղեկացված։ Քննարկվեցին ուսանողներին հուզող խնդիրները, որոնք կապված էին և համալսարանական առօրյայի, և դասախոսական կազմի հետ։

Ուսանողները շրջայց կատարեցին և ծանոթացան Սփիրու Հարեդ համալսարանի առօրյային, գործունեությանը, կրթական և ժամանցային ծրագրերին։ Քննարկվեցին և համեմատականներ անցկացվեցին երկու համալսարանների դասավանդման որակի, ուսանողների հաճախության և որակյալ մասնագետների թողարկման միջև։

Մեր համալարանի ներկայացուցիչները հանդիպեցին Սփիրու Հարեդ համալսարանի ուսանողների հետ և անցկացրեցին ներքին որակի ապահովման դասընթացներ։

16.11.16

54  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր