Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ-ում են Կլերմոն Ֆերանի եվ Կորունիայի համալսարանների պատվիրակությունները

Ապրիլի 27-ից մայիսի 6-ն աշխատանքային այցով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում են գտնվում Ֆրանսիայի Կլերմոն Ֆերանի      ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի պատվիրակությունը՝ բաղկացած 2 դասախոսից և 8 ուսանողից, և Իսպանիայի Կորունիայի համալսարանի պատվիրակությունը՝ բաղկացած 2 դասախոսից և 4 ուսանողից: Այցի նպատակն ամենամյա համատեղ աշխատանքային շաբաթին մասնակցությունն է:

Մեր համալսարանում եվրոպական պատվիրակությանն ընդունել է ՃՇՀԱՀ-ի  ռեկտոր Գագիկ Գալստյանը՝ ողջունելով, հատկապես, 2013 թ-ին համագործակցությանը միացած Կորունիայի համալսարանի ներկայացուցիչներին և այդ գործընթացում կարևոր ներդրման համար Իվոն Կոթիեին: Հարկ է նշել, որ ԿՖԱԲՃԴ-ի և ՃՇՀԱՀ-ի միջև համագործակցությունը սկսվել է դեռևս 2003թ-ին:

Եվրոպական առաջատար բուհերից մեր համալսարան ժամանած դասախոսներին և ուսանողներին ռեկտոր Գալստյանը մաղթել է աշխատանքային բեղմնավոր օրեր, մասնագիտական համատեղ ձեռքբերումներ և հայաստանյան հետաքրքիր ժամանց:

Այսօր արդեն 3 համալսարանների ուսանողները ժյուրիի անձնակազմին, դասախոսներին և ուսանողներին ներկայացրեցին համատեղ աշխատանքային շաբաթվա ընթացքում իրենց իրականացրած աշխատանքները: Նշենք, որ այս անգամ, որպես նախագիծ, ընտրվել էր Գյումրիի Թումո տեխնոպարկը: Ժյուրիի կազմում էին ճարտարապետ Գ. Մուշեղյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, Ճարտարապետական նախագծման ամբիոնի վարիչ Կարեն Ռաշիդյանը, Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի վարիչ Էմմա Հարությունյանը,ճարտարապետներ Կանայանը և  Ալոյանը: Աշխատանքային շաբաթն ամփոփվեց վկայականներով և խրախուսական մրցանակներով:

05.05.17

55  Ընդամենը Դիտված, 3 Դիտվել է այսօր