Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԼԵՈՅԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան էին եկել Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոցի աշակերտները, տնօրեն՝ Ռաֆայել Բարսեղյանի ուղեկցությամբ: Տարբեր մասնագիտություններ ընտրած ապագա ուսանողները ՃՇՀԱՀ Կարիերայի կենտրոնի և  Ընդունելության բաժնի  ղեկավար Հայկ Սարգսյանի ղեկավարությամբ շրջայց կատարեցին համալսարանում, եղան համապատասխան ամբիոններում, հանդիպումներ ունեցան ուսանողների և դասախոսների  հետ:

Հանդիպումը անցավ ջերմ և հաճելի մթնոլորտում, աշակերտներին հետաքրքրում էր ամեն ինչ . սկսած  ուսումնական պրոցեսից, վերջացրած արվեստանոցներով ու լաբորատորիաներով:

Հանդիպման ավարտին ձեռք բերվեց պայմանավորվածություն հետագայում համագործակցությունը էլ ավելի զարգացնելու ուղղությամբ:

 

14.02.18

2,389  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր