Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ-ը` շախմատի մրցաշարի հաղթող

Սույն թվականի  նոյեմբերի 13-15-ը ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում անցկացված «Դոնը մեր բոլորի տունն է» ամենամյա ուսանողական փառատոնի շրջանակներում կազմակերպված արագ շախմատի մրցաշարում Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շախմատի թիմը գրավել է առաջին պատվավոր տեղը: Նման արդյունքի մեր թիմը հասել է 8 համալսարանների 11 թիմերի մասնակցությամբ:

Այս տարի ՃՇՀԱՀ թիմի կազմում հանդես են եկել, առաջին խաղատախտակին մեր համալսարանի շախմատի հավաքական թիմի գլխավոր մարզիչ, միջազգային գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը, երկրորդ խաղատախտակին` Հայաստանի աղջիկների մինչև 18 տարեկանների չեմպիոնուհի, դիզայն ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Սիրանուշ Ղուկասյանը, երրորդ խաղատախտակին` 2016թ. ՀՀ բուհերի 17-րդ մարզական խաղերի արագ շախմատ մարզաձևի չեմպիոնուհի, կառավարում ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Նարե Առաքելյանը:

Մրցաշարում երկրորդ տեղում էր հյուրընկալ կողմը` փառատոնի կազմակերպիչ Դոնի պետական տեխնիկական համալսարանը, երրորդ հորիզոնականում էր Հարավ-դաշնային համալսարանը:

Մրցաշարի կազմակերպիչներին և մասնակից թիմերին սկզբում անակնկալ էր բերել մեր թիմի կազմում միայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մասնակցությունը, որի պատճառով մեր թիմին ի սկզբանե փորձել են գրանցել աղյուսակի վերջնամասում, սակայն իմանալով վերջիններիս կոչումների ու նվաճումների մասին իրավիճակը շտկվել է:

Շնորհավորում ենք մեր շախմատի թիմին նման հաջողության համար՝ ցանկանալով նորանոր հաջողություններ:

16.11.16

11  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր