Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԴԱՍԱԺԱՄ՝ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետական ֆակուլտետի մագիստրատուրայի ու նախապատրաստականի անգլիական խմբի ուսանողները, ովքեր հիմնականում Ֆրանսիայի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքաղիներ են, Մշակույթի, բնության ժառանգության, պատմական քաղաքներ, ճարտարապետական հուշարձանների վերակառուցման, նաև Հայոց լեզվի առարկաների դասաժամն անցկացրեցին «Մատենադարան» Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում:

Ուսանողներն այստեղ ծանոթացան հայկական հին մագաղաթյա ձեռագրերին և նրանց վերականգնման ձևերին: Ճանաչողական այցի ընթացքում նրանք այցելեցին Կենտրոնական սրահ, որտեղ ներկայացված են դարերի ընթացքում հայոց միջնադարյան գիտության, գրականության և արվեստների զարգացման ուղին, դրանց վերաբերող աշխատությունները, մանրանկարչությունը, նվիրատվությունները:

Ուսանողներն այցելեցին նաև Միջնադարյան բժշկության և Քարտեզների սրահները, ծանոթացան ձեռագիր բժշկարաններին, Սրբալույս Մյուռոնի բաղադրությանը և  միջնադարյան հայերենից, լատիներենից, հունարենից, արաբերենից և այլ ձեռագրերից արտատպված քարտեզներին, որոնք պատկերացում են տալիս հին աշխարհի ու միջնադարի աշխարհագրական գիտելիքների մասին: 

 

13.11.17

355  Ընդամենը Դիտված, 26 Դիտվել է այսօր