Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԸ ՀԱՍՏԱՏՎԵՑ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան էր այցելել Բելառուսի Շինարարների միության պատվիրակությունը՝ նախագահ Նիկոլայ Շերեմետի գլխավորությամբ:

Այցի նպատակը Բելառուսի Շինարարների միության և ՀՀ Շինարարների միության միջև համագործակցության պայմանագրի կնքումն էր: Բելառուսական պատվիրակության անդամների և մեր համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայությամբ՝ Բելառուսի Շինարարների միության նախագահ Նիկոլայ Շերեմետը և ՀՀ Շինարարների միության նախագահ, ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը ստորագրեցին շինարարության և ճարտարապետության առաջընթացը համատեղ ուժերով ապահովելու, կադրերի վերապատրաստման, փորձի, ոլորտի նորարարությունների փոխանակման մասին համագործակցության պայմանագիր:

Կողմերը հույս հայտնեցին, որ պայմանագիրն առավել կամրապնդի հայ-բելառուսական կապը և կխթանի համատեղ շինարարական ու ճարտարապետական նախագծերի իրականացմանը:

217  Ընդամենը Դիտված, 22 Դիտվել է այսօր

06.12.18

218  Ընդամենը Դիտված, 23 Դիտվել է այսօր