Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Կնքվեցին՝ որպես շինարարներ

Հուլիսի 10-ին, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Շինարարության ֆակուլտետի շրջանավարտները ստացան իրենց ավարտական դիպլոմները: Դիպլոմների հանձնման արարողության վայրը պատահական չէր ընտրված. ՙՀրանտ Մաթևոսյան՚. մշակութային կենտրոն-թանգարանի շինհրապարակում այս կարևոր միջոցառման անցկացումը խրախուսական էր և խորհրդանշական:

 

ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանի, Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի, ՀՀ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի, ռեկտորի խորհրդական Հովսեփ Հովեյանի, Շինարարության ֆակուլտետի դեկան Պետրոս Համբարձումյանի, պրոռեկտորների, ամբիոնի վարիչների,դասախոսների և ուսանողների ներկայությամբ Շինարարության ֆակուլտետի 29 մագիստրոսի և 117 բակալավրի հանձնվեցին ավարտական դիպլոմները, որոնցից 10-ին՝ գերազանցության:

 

Ռեկտոր Գալստյանը շնորհավորեց շրջանավարտներին՝ հատկանշական համարելով, հատկապես, շինհրապարակում դիպլոմներին արժանանալը և հորդորեց մշտապես բարձր պահել շինարարի ազնիվ անունն ու պատիվը:

 

Տիգրան Բարսեղյանի համար օրը պատմական բնույթ էր կրում. Շրջանավարտները՝ որպես շինարարներ, կնքվում էին հենց իր հեղինակած մշակութային կառույցի տարածքում. ՙՀրանտ Մաթևոսյանը շատ կարևոր ու բարդ գրող էր. այդպիսին է լինելու նաև նրա անունը կրող կառույցը: Շնորհավորում եմ և լիահույս եմ, որ այս՝ թեկուզ կիսավարտ հարկի ներքո դիպլոմներ ստանալը ձեզ ավելի կպարտավորեցի՝ ապագայում նվիրված շինարար լինելու համար՚,-նշեց Երևանի գլխավոր ճարտարապետը:

 

Իր շնորհավորանքի խոսքերը շրջանավարտներին ուղղեց նաև Հ. Հովեյանը՝ վստահեցնելով, որ համալսարանը միշտ նրանց կողքին է՝ թե որպես ավագ ընկեր, թե՝ աջակից:

11.07.17

120  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր