Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ԾՐԱԳԻՐ՝ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆԸ

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում էին ՙՀրանտ Դինք՚ հիմնադրամի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները:  Այցը մեր համալսարան տեղեկատվական բնույթի էր. երիտասարդները ներկայացնում էին դեռևս 2014թ-ին հիմնված ՙՍահմաններից վեր՚ ծրագրի ՙՀայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհ՚-ը և ՙՀայաստան-Թուրքիա փորձի փոխանակման՚ նախագիծը:

ՙՀայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհ՚-ը 2017-2019 թթ-ին իրականացնում է Հրանտ Դինք հիմնադրամը՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի  հետ համատեղ` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության ՙՀակամարտությունների, կայունության և անվտանգության՚ հիմնադրամի աջակցությամբ ու ֆինանսավորմամբ:

Տեղեկատվական հանդիպմանը հյուրերը ներկայացրեցին դրամաշնորհի առաքելությունը, մասնակցության և ընտրության ընթացակարգերը: Երկխոսության խթանում. այս գաղափարին են ուղղված ինչպես դրամաշնորհը, այնպես էլ ՙՀայաստան-Թուրքիա փորձի փոխանակման՚ նախագիծը: Այս ծրագրի շնորհիվ ու միջնորդությամբ՝ հարևան երկրների տարբեր ոլորտներ ներկայացնող անհատներ կամ խմբեր կարող են միջսահմանային այցերի միջոցով գործունեություն ծավալել մյուս երկրում՝ այդպիսով երկխոսության մեջ մտնելով գիտության, մշակույթի, արվեստի, մեդիայի, խոհարարության, սպորտի և մի շարք այլ ոլորտներում: Մինչև 2019թ-ը Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը կաջակցի 150՝ հստակ ծրագրեր իրականացնելու նպատակով Հայաստան կամ Թուրքիա մեկնող անհատների՝ հոգալով նրանց ճանապարհածախսը։
Հանդիպումն ընթացավ բուռն հարց ու պատասխանի, կարծիքների ու տեսակետների արտահայտմամբ:

06.12.17

618  Ընդամենը Դիտված, 24 Դիտվել է այսօր