Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան էին ժամանել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոս Մոխթար Շահ Հոսյենը և Ուրմիայի համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի պետ Նասեր Աղը:

Իրանական պատվիրակության այցը մեր համալսարան ծանոթագրական էր: Հյուրընկալվելով ռեկտոր Գագիկ Գալստյանի մոտ՝ հյուրերը ծանոթացան հաալսարանի ուսումնագիտական գործընթացին, առկա մասնագիտություններին, միջազգային կապերին: Մասնավորապես, հյուպատոսին և Ուրմիայի համալսարանի ներկայացուցչին ներկայացվեց մեր համալսարանում կրթություն ստացող իրանցի ուսանողների թիվը, կարգավիճակը և բարձրացվեց  Իրանի Հանրապետությունում մեր դիպլոմի ճանաչելիության հարցը:

Կողմերը քննարկեցին Ուրմիայի և մեր համալսարանների միջև հնարավոր համագործակցության հարցեր և փոխանակվեցին գրքերով: Իրանական պատվիրակությունը, ռեկտորի հետ հանդիպումից հետո, շրջեց համալսարանում և ծանոթացավ արվեստանոցներին և լաբորատորիաներին:

21.12.17

833  Ընդամենը Դիտված, 0 Դիտվել է այսօր